ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Իսլամիստները ականապատել են Սուեզի ջրանցքը

Իսլամիստները ականապատել են Սուեզի ջրանցքը
07.07.2015 | 00:00

Եգիպտոսում ձերբակալվել են «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության անդամները, որոնք մտադիր են եղել Սուեզի ջրանցքը արգելափակել` ահաբեկչության միջոցով: Reuters-ի տեղեկությամբ` 13 հոգուց բաղկացած խմբում եղել են ջրանցքի ղեկավարության անդամներ: Խմբի մնացած անդամներին որոնում են: Նախքան ձերբակալությունը իսլամիստները հասցրել են ռումբեր տեղադրել Սուեզի ջրանցքի մաքրման և էլեկտրամատակարարման համակարգի կառույցներում: Մի քանի պայթուցիկ սարքեր են տեղադրվել ջրանցքի ափերին: Հունիսի 29-ին Եգիպտոսում սպանել էին գլխավոր դատախազին, որից հետո նոր պայքար է սկսվել իսլամիստների դեմ` հիմնականում Սինայի թերակղզում: Բախումների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել: Հուլիսի 1-ից հետո էլ Եգիպտոսի իշխանությունները Կահիրեում «Մուսուլման եղբայրների» 9 բարձրաստիճան ղեկավարների են ոչնչացրել: «Մուսուլման եղբայրները», որոնց գործունեությունը օրենքով արգելված է Եգիպտոսում, կոչ են արել դուրս գալ «մսագործի»` Եգիպտոսի նախագահ Սիսիի դեմ:

Դիտվել է՝ 2322

Մեկնաբանություններ